ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն Ամանորյա տոներին ընդառաջ իրացման ցանցում սկսել է վերահսկողություն:
Մսի սպանդանոցային ծագման նկատմամբ արձանագրել է հետևյալ խախտումները. մսի վրա չի եղել դրոշմակնիք (55 %), բացակայել է անասնաբուժական 5-րդ ձևը (33 %), բացակայել է տեղեկատվական թերթիկը (12 %)։
Թույլ տրված խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, միսն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևը չունեցող մսեղիքը նաև ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:
Տեսչական մարմինը հիշեցնում է, որ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։
