Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում թույլ ձյուն է, Երևան-Գառնի ավտոճանապարհին՝ մերկասառույց

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17։05-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի (Զանգեր կոչվող հատված) տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Գառնի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կիսվել սոց․ ցանցերում