ԱԺ-ն արտահերթ նիստի օրակարգում այսօր քննարկեց նաև «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ենթադրում էր ՀՀ-ին ԼՂ Կառավարության պարտավորությունների պահանջի զիջում:
Սույն նախագծով նախատեսվում է մինչև 225 մլրդ անվանական արժեքով գանձապետական պարտատոմսեր թողարկել:
«Փաստացի ՀՀ-ն ԼՂ-ի պարտքը վերցնում է իր վրա, այսինքն՝ ինքն է դառնում պարտապան ՀՀ բանկերին»,- անդրադառնալով նախագծին՝ հարցի քննարկման ժամանակ ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
