Այսօր՝ օգոտտոսի 22-ին, ՌԴ -ում նշում են պետական դրոշի օրը, ինչի կապակցությամբ ամբողջ Մոսկվան զարդարվել է ավելի քան 2,5 հազար դրոշային կառույցներով։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը, փոխանցում է m24.ru-ն։
Ի թիվս այլ վայրերի, ռուսական եռագույններ են տեղադրվել Դաշնության խորհրդի և Պետդումայի շենքերի մոտ։
Պետական դրոշի օրվա կապակցությամբ մայրաքաղաքի գովազդային վահանակներին տեղադրվել են ավելի քան 500 թեմատիկ պաստառներ։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսներին պետական դրոշի Օրվա կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի բոլոր պատմական դրոշներն ու խորհրդանիշները հարգանք են պահանջում ինչպես քաղաքացիների, այնպես էլ հասարակական ուժերի ու իշխանությունների կողմից, քանի որ դրանք ազգի ու պետականության զարգացման շարունակականության արտացոլումն են։