Ադելյա Պետրոսյանը, ով 2023 թվականին Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող է դարձել, հաղթանակ է տարել նաև Ռուսաստանի կանանց գեղասահքի առաջնությունում։
Երկու ծրագրերի հանրագումարով մարզիկը մրցավարներից ստացել է 246,53 միավոր։
Պետրոսյանը կարիերայում առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։ Հայ գեղասահորդուհին հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում 2023 թվականի մարտին։ Այս մրցաշրջանում Պետրոսյանը հաղթել է Ուֆայում և Օմսկում կայացած Ռուսաստանի Գրան պրիի փուլերում:
