ՏԵՍԱՆՅՈՒԹ․🔴ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Ժամը 24.00-ի դրությամբ Զանգեր_Գորայք հատվածը շարունակում է փակ մնալ

🔴ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Ժամը 24.00-ի դրությամբ Զանգեր_Գորայք հատվածը շարունակում է փակ մնալ։ Այս պահին ուժերի գերլարմամբ աշխատանք են իրականացնում ՆԳՆ ուժային ստորաբաժանումները` փրկարարները և պարեկները, իսկ տարածքը սպասարկող ճանշինը ներգրավել է մանյովրային փոքրիկ տեխնիկաներ, որոնք հնարավորություն են տալիս անանցանելի հատվածներից հեռացնել ձյան շերտերը։ Հարյուրավոր քաղաքացիների (երեխաներ, տարեցներ) ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ Ըստ կանխատեսումների` ճանապարհը միակողմանի կբացվի մոտակա 1-2 ժամվա ընթացքում, երբ բուքն ու առատ ձյունը փոքր ինչ դադարեն։

Կիսվել սոց․ ցանցերում