Պլանավորում ենք ևս 200 ավտոբուս ավելացնել. կլինեն նոր, առանձնացված ավտոբուսային գծեր. Տիգրան Ավինյան

«Պլանավորում ենք ևս մոտ 200 ավտոբուս ավելացնել մեր գծերում, պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր»,-Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետը հավելեց. «Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր տրամաբանության մաս են։ Հանրային տրանսպորտն ունի այս քաղաքում առաջնահերթություն, տրվելու է այդ առաջնահերթությունը, և հանրային տրանսպորտից օգտվող մարդուն պետք է ապահովենք լավագույն պայմաններով»։

Կիսվել սոց․ ցանցերում