Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բшքվի նոր առաջարկները․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն հայտնել էր, որ Բաքուն Երևանին է ուղարկել խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխանը:

«Առաջարկությունների փաթեթը, որը մենք մշակել ենք մեկ ամսվա ընթացքում, ներկայացվել է Հայաստանին։ Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ, որ հանդիպումները տեղի կունենան 2024 թվականին։ Մենք իրատեսորեն և լավատեսորեն ենք նայում այս հարցին։ Միևնույն ժամանակ, երբ խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, պետք է հասկանանք, որ դա չի նշանակում ամեն ինչի 100 տոկոսանոց լուծում»,- ասել էր նա։

Կիսվել սոց․ ցանցերում