Վահրամ Աթանեսյանը գրում է․
Ուրեմն ասեմ՝ իմանաք. նոյեմբերի 1 -ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Ղազախստանի մայրաքաղաքում էր: Մինչ այդ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարներին ԱՄՆ նախագահ Բայդենն է ընդունել, եկող տարի էլ նման գագաթնաժողով կկազմակերպի Անգլիայի վարչապետ Սունակը: Հա, Ղազախստանը ԵԱՏՄ հիմնադիր պետություն է, Կիրգիզիան էլ Կենտրոնական Ասիայում է, ԵԱՏՄ անդամ: Եվրամիությունը Ռուսաստանի հետ առեւտրա-տնտեսական կապերը չի խզել եւ չի խզելու: Թե բա՝ Փաշինյանն ինչու՞ գնաց Սանկտ-Պետերբուրգ: Լարսը մի օրով փակվում է՝ Երեւանում սկսում են խանութներից աղ, մոմ, լուցկի ու մակարոնեղեն կրել: Այ դրա համար գնաց՝ մեկ: Երկրորդ, ԵԱՏՄ-ն մեր հարեւան Իրանի հետ ազատ առեւտրային գոտու նոր պայմանագիր է ստորագրում՝ դրա համար գնաց: Երրորդ՝ Ղազախստանի նախագահը գալիք տարի պիտի Երեւան այցելի՝ նաեւ դրա համար գնաց: Մնացածը չեմ ասում: