Աշխարհի ամենաթանկ համեմունքն էլ ավելի է թանկացել

Փոփոխվող եղանակային պայմանները և ջրի պակասը Իրանում հանգեցրել են աշխարհի ամենաթանկ համեմունքի՝ զաֆրանի (քրքում) բերքատվության կտրուկ անկմանը, ինչը հանգեցրել է գների ռեկորդային աճի, հայտնում է Financial Times-ը։

«Ակնկալվում է, որ ընդհանուր արտադրությունը գրեթե 400 տոննայից կնվազի մինչև 170 տոննա», – մեջբերում է հրատարակությունը Novin Saffron-ի գործադիր տնօրեն Ալի Շարիաթի-Մոգադամին:

Նշվում է, որ ցրտաշունչ ձմեռը, չոր գարունը և շատ տաք ամառը կործանարար ազդեցություն են թողել տարածաշրջանի վրա, քանի որ ջրի բոլոր աղբյուրները չորացել են:

Կիսվել սոց․ ցանցերում