Չինաստանի 13-ամյա բնակիչը հայտնաբերել է պայուսակ, որում խոշոր գումար է եղել և այն վերադարձրել տիրոջը։ Այս մասին հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը։
Ցզյանսու նահանգից Յան Սյուանը մոր հետ քայլելիս է եղել փողոցով, երբ նկատել է գետնին ընկած սպիտակ պայուսակ։ Հետաքրքրությունից դրդված՝ տղան բացել է այն և ներսում հայտնաբերել 158 հազար յուան։ Տղան առաջարկել է մորը ոստիկանություն զանգահարել։Իրավապահներն արագ արձագանքել են Սյուանի դիմումին և նրան ու մորը հրավիրել ոստիկանական բաժանմունք։ Շուտով նրանց հաջողվել է գտնել խոշոր գումարի տիրոջը և նրան վերադարձնել կորուստը։ Նշվում է, որ տղայի ընտանիքը փողի խիստ կարիք ունի․ նրա հայրը հիվանդանոցում է։
«Գումարի տերը, հավանաբար, հուսահատված է։ Միգուցե, ինչպես հայրս, նրան նույնպես փող է պետք՝ ինչ-որ մեկի կյանքը փրկելու համար»,- ասել է նա մորը, երբ գտել է պայուսակը, հաղորդում է China Morning Post-ը։
Տղայի արարքի մասին հայտնի է դարձել նաև դպրոցում։ Սյուանի պատվին տեղի է ունեցել արարողություն, որի ժամանակ ոստիկանության աշխատակիցը շնորհակալություն է հայտնել նրան։
