ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա լազերն ուղղել է դեպի ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է NY Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Արիզոնա նահանգում Ֆենիքսի Սքայ-Հարբոր միջազգային օդանավակայանում։ Երեկոյան Southwest Airlines ավիաընկերության օդաչուն, որը վայրէջք էր կատարում, դիսպետչերին ասել է, որ իր վրա կանաչ լազեր են ուղղել:
35-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել․ նա կարող է տուգանվել մինչև 11 հազար դոլար։
