Դանիել Իոաննիսյանը գրում է․
Ինձ նոր օն-լայն դեղատուն խորհուրդ տվեք
Ուրեմն ժամը 20։30-ի կողմերը Alfa Pharm Pharmacy Chain-ից առաքում եմ պատվիրում։ Զանգում, ասում են, որ պատվերը ուշ կլինի` երկու ժամից, ինչի հետ ես օկ էի։
Ժամը 23։00-ից բան ու գործ թողած կատարում եմ ուղիղ 14 զանգ «Ալֆա Ֆարմի» հեռախոսահամարին։ Մի քանի զանգի նույնիսկ պատասխանում են։
Սկզբից խոստացան մի 10-15 րոպեից առաքել, ինչին ես հոգեպես պատրաստ էի։ Բայց հետո, երբ արդեն լրանում էր պատվերին սպասելու 4-րդ ժամը, պարզվեց, որ 10-15 րոպեն ոչ միայն չի անցել, այլև հակառակը, դարձել է 25 րոպե։
Առաքումից, բնականաբար, հրաժարվեցի, քանի որ ինձ ձեռ առնողների ծառայություններից չեմ օգտվելու։
Մի խոսքով, ինձ մի այնպիսի օն-լայն դեղատուն խորհուրդ տվեք, որն ինձ «Ալֆա Ֆարմի» պես ապուշի տեղ չի դնելու։
