ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանը՝ կոտրելով սառույցի շերտը, փրկել է 12-ամյա տղային․ ՌԴ

ՌԴ Վոլգոգրադի մարզում ոստիկանը նետվել է սառցակալաց գետի մեջ ու փրկել խեղդվող երեխային։ Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները։

Դեկտեմբերի 26-ին անցորդները տեղի Մոկրայա Մեչետկա գետում սառույցի մեջ ընկած երեխայի են տեսել։ Ականատեսները զանգահարել են ոստիկանություն ու փրկարար ծառայություն։ Դեպքի վայր ժամանած ոստիկանը նետվել է ջուրը և, ձեռքերով կոտրելով սառույցի շերտը փրկել է 12-ամյա դպրոցական տղային։

Հաղորդվում է, որ տղան հոսպիտալացվել է, և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կիսվել սոց․ ցանցերում