Տնական բիսկվիտի այս բաղադրատոմսը, որով արդեն 40 տարի պատրաստում եմ, ոչ մի անգամ ինձ հուսախաբ չի արել: Ցանկացած պահի, երբ ընտանիքս ցանկանում է արագ պատրաստվող խմորեղեն համտեսել, ես ձեռքս եմ առնում պահանջվող հասարակ բաղադրիչները և պատրաստում բազմաթիվ անգամներ փորձված այս պարզ, համեղ և փքուն խմորեղենը:Բաղադրիչներ ՝ Կեֆիր — 1 բաժակ , Շաքարավազ — 1 բաժակ , Արևածաղկի ձեթ — 2 ճ/գ , Սոդա — 1 թ/գ (քացախի հետ բացած) , Ալյուր (խմորը պետք է լինի ալադիի խմորի պես թույլ) ։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել ընկույզ, չամիչ և այլն: Պատրաստումը ՝ Մեծ ամանի մեջ լցնում ենք կեֆիրը, շաքարավազը, արևածաղկի ձեթը, սոդան՝ քացախով բացած, ալյուրը և հարում ենք էլեկտրական կամ ձեռքի հարիչով այնքան, որ ստացվի թթվասերի թանձրության խմոր: Լցնում ենք այն ձևամանի մեջ և թխում:
Սառեցնում ենք աստիճանաբար: Միանգամից չի կարելի հանել ջեռոցից: Հանելուց հետո կարող ենք մատուցել հենց այդպես կամ մեջտեղից կիսել և շերտերի արանքում տանը եղած որևէ մուրաբայի հյութ քսել: Պարզապես անմահական, բերանում հալչող խմորեղենը դուր կգա բոլորին: Այս բաղադրատոմսով կարող եք նաև կրեմով տորթեր պատրաստել: Բարի ախորժակ:
