Համեղ տոնածառ

Բաղադրիչներ

Քայլերի հաջորդականություն

  1. Փափկած կարագը հարում ենք շաքարի փոշու հետ, ավելացնում ենք աղը: Այնուհետև ավելացնում ենք ձուն, հարում ենք, որից հետո` հալեցրած ու սառեցրած մեղրն ու հարում ենք:
  2. Ալրային զանգվածին ավելացնում ենք կակաոն, դարչինը, կոճապղպեղը, մշկընկույզը, սոդան, փխրեցուցիչը և խառնում ենք: Այնուհետև մաս-մաս խառնում ենք երկու զանգվածները:
  3. Ալյուրի օգնությամբ ձևավորում ենք խմորագունդն ու 1 ժամ կամ 1 գիշեր պահում ենք սառնարանում, որպեսզի խմորով աշխատելն ավելի հեշտ լինի:
  4. Խմորը բաժանում ենք երկու մասի, բացում ենք ու ստանում 4-5 մմ հաստությամբ խմորաշերտեր: Ֆորմաների միջոցով ստանում ենք տարբեր չափերի թխվածքաբլիթներ ու դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ:
  5. 5-10 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
  6. Խմորի մյուս մասից պատրաստում ենք աստղաձև թխվածքաբլիթներ:
  7. Այժմ տոնածառը հավաքելու ժամանակն է:
  8. Իսկ սա աստիկներով տարբերակն է:
  9. Պատրաստում ենք գլազուրը, որի համար սպիտակուցները թիակով հարում ենք, այնուհետև ավելացնում ենք շաքարի փոշին, վանիլային շաքարավազը և հարում ենք այնքան, մինչև ստացվի շատ պինդ զանգված: Ստացված գլազուրը լցնում ենք հրուշակեղենային պարկի կամ պոլիէթիլենային թաղանթի մեջ և փոքրիկ անցք ենք բացում:
  10. Հավաքելիս գլազուրը տարածում ենք միայն ծայրերին, այսինքն` այնպես, ինչպես նկարում է:
  11. Իսկ գագաթին դնում ենք ամենափոքր աստղը:
    Ահա և պատրաստ է մեր ձյունե և շոկոլադե տոնածառը:
  12. Մյուս տարբերակն այսպիսին է: Կարելի է զարդարել քաղցր ուլունքներով:
  13. Եղևնին կարելի է փաթեթավորել և նվիրել մտերիմներին: Ահա  յուրօրինակ եղևնիների մեկ այլ բաղադրատոմս, որը կօգնի համեղ գլուխգործոցներ ստեղծել և տոնական տրամադրություն ապահովել բնակարանում:

Կիսվել սոց․ ցանցերում