Բաղադրիչներ
- եգիպտացորենի փաթիլներ — 160 գր
- ընկույզ — 100 գր
- խտացրած կաթ եփված — 1 տուփ
- շաքարի փոշի — 2 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Եգիպտացորենի փաթիլները, մանրացրած ընկույզն ու եփած խտացրած կաթը խառնում ենք:
- Ստացված զանգվածը հավասարապես լցնում ենք կոնաձև գավաթների մեջ, ապա սեղմում ու հարթեցնում ենք:
- Դեսերտը 3 ժամ սառնարանում թողնելուց հետո հանում ենք և դանակի օգնությամբ փորձում ենք գավաթներից դուրս բերել կոները:
- Ամանորյա կոները պատում ենք շաքարի փոշիով և մատուցում:
