Արաս Օզբիլիսը և Գևորգ Ղազարյանը ստացել են Բ կարգի մարզչական արտոնագիր

Ավարտվել է ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական Բ կարգի դասընթացը, որին մասնակցում էին Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպաններ Արաս Օզբիլիսը և Գևորգ Ղազարյանը, ինչպես նաև՝ այլ անվանի ֆուտբոլիստներ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցները դեկտեմբերի 26-ին ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում ստացել են իրենց դիպլոմները և արտոնագրերը։

Կիսվել սոց․ ցանցերում