Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց նաև կարմիր գծերին վերաբերող հարցին:
Ավինյանը հարցրեց՝ բոլորդ ինչ-որ ժամի լինում եք կենտրոնում, հիմա այն ենթակա՞ է բեռնաթափման, թե ոչ:
«Ինձ թվում է, բեռնաթափման ենթակա է, որովհետև տարեցտարի անհատական մեքենաների քանակն էականորեն աճում է, իսկ էս քաղաքը ռեզինից չէ, չենք կարող ձգել, և էդ բոլոր մեքենաները տեղավորել:
Հետևաբար, պետք է միջոց ձեռնարկենք, և էդ քանակը փորձենք նվազեցնել: Ինչ ենք անում դրա համար: Համակարգային զարգացնում ենք հանրային տրանսպորտը, ավելացնում ենք ավտոբուսային գծերը, նաև ի հաշվի կարմիր կամ կապույտ գծերի, նաև որոշակի կսահմանափակենք անհատական մեքենաների շարժը:
Կամ սահմանափակում զարգացնում ենք հանրային տրասպորտը, կամ չենք սահմանափակում և չենք զարգացնում: Մեր ընտրությունը եղել է սահմանափակելը, հանրային տրասպորտը զարգացնելը»,- ասաց Ավինյանը:
Երևանում նաև կներդրվի հասարակական տրանսպորտի վճարային նոր համակարգ։ Տրանսպորտից միանգամյա 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինելու։
