Մխիթարյանն արձագանքել է Հայաստանի՝ 2023-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն. ինչ է գրել «Ինտերի» կիսապաշտպանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023 թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։

Հավաքելով 81 միավոր՝ 2023 թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Մխիթարյանն արձագանքել է այս գնահատականին և գրել. «2023 Footballer of the Year for the 11th time! Շնորհակալություն, Հայաստան»:

Կիսվել սոց․ ցանցերում