Վաղը Ադгբեջшնի և Իրանի միջև նոր սшհմшնային անցակետ կբացվի

Վաղը՝ դեկտեմբերի 30-ին, Աստարայում նոր սահմանային անցակետ կբացվի Իրանի և Ադրբեջանի միջև։

Այս մասին հայտնում է apa.az-ը:

Սահմանային անցակետի բացման մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Դարյուշ Ամանին։

«Վաղը Աստարայում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի կունենա Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային նոր անցակետի բացումը։ Առաջիկա 10 օրվա ընթացքում անցակետը կաշխատի բնականոն ռեժիմով»,- ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում