Ո՞վ է այս ցուցապաստառի տեքստի հեղինակը, որ ասում է՝ Դավիթ Իշխանյանը Ադրբեջանի կողմից ձերբակալվել եւ տեղափոխվել է Բաքու: Ձերբակալում են հանցագործին, առնվազն՝ կասկածյալին: Դավիթ Իշխանյանը Բաքվի հատուկ ծառայությունների կողմից առեւանգվել է: Նա, ինչպես Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, քաղբանտարկյալ է, խղճի կալանավոր:
Աղբյուրը՝
