Վերահաստատում եմ, լինելու եմ տարեցների կողքին. Տիգրան Ավինյան

Հերթական անգամ հանդիպեցի մեր տարեցներին: Ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը,

«Հատկապես տոնական այս օրերին մեր տարեցներն առավել մեծ ուշադրության կարիք ունեն: Այս գաղափարի հիմքում կրկին հյուրընկալվել էի նրանց, այս անգամ՝ թիվ 1 տուն-ինտերնատում:

Իրապես ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ունկնդրեցինք դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տաղանդաշատ երեխաների կատարումները:

Վերահաստատում եմ, մշտապես լինելու ենք ձեր կողքին…»,- գրել է Ավինյանը։

Կիսվել սոց․ ցանցերում