ԱՄՆ-ն կապ չունի Իրանում տեղի ունեցած шհшբեկչության հետ. Պետդեպ

Միացյալ նահանգները կապ չունի Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք ուշադիր հետևում ենք Իրանից եկող հաղորդագրություններին, մենք չունենք որևէ անկախ տեղեկատվություն։ Ցավակցում ենք այս սարսափելի պայթյունների զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Միլլերը։

«Ես կուզենայի պատասխանել որոշ անպատասխանատու մեղադրանքներին, որոնք շրջանառվում են, և ասել, որ ԱՄՆ-ն որևէ ձևով կապ չունի դրա հետ»,-ասել է Միլլերը։

Կիսվել սոց․ ցանցերում