Լրագրող Շաքե Ավոյանն այսօր գրառում է արել այն մասին, որ հանրային սննդի կետերից մեկից երեխան գնել և խմել է 7 տարի հնության, 6,5 տարի ժամկետն անցած Coca-cola` ներմուծված Իրանից: Ժամկետանց է նաև նույն օբյեկտից գնված Ֆանտան:
ՍԱՏՄ տեսուչների ուսումնասիրությամբ պարզվել է, որ գազավորված ըմպելիքը մակնշված է պարսկական ավանդական թվագրությամբ 
Այսպես. Իրանում այժմ 1402 թվականն է, մարտից կդառնա 1403 թվականը: Ուստի ըմպելիքի վրա մակնշված պիտանիության ժամկետը հստակ համընկնում է հայկական թվագրման 2023-ից 2024 թվականներին:
Ըստ այդմ՝ Իրանից ներմուծված ըմպելիքը ԺԱՄԿԵՏԱՆՑ ՉԷ!!!
Հատկապես, որ դա հստակեցված է նաև մակնշման հայերեն թարգմանությամբ:
Իհարկե, կարող էր թյուրըմբռնում լինել, մարդիկ պարտավոր չեն իմանալ իրականական թվագրության մանրամասները, սակայն անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել հայերեն մակնշման նկատմամբ:
