Լաս Վեգասում մեղшդրյալը հшրձшկվել է դատավորի վրա, նրան տապալել գետնին (տեսանյութ)

Լաս Վեգասում դատավճռի կայացման ժամանակ մեղադրյալը հարձակվել է դատավորի վրա:

Միջադեպը տեղի է ունեցել ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար մեղադրվող 30-ամյա Դելոն Ռեդենի դատավճռի ժամանակ։ Մեղադրյալի փաստաբանը խնդրել է իր պաշտպանյալին փորձաշրջան տրամադրել՝ պատճառաբանելով տղամարդու անկայուն հոգեվիճակը։

Սակայն 62-ամյա դատավորը մերժել է՝ որոշելով, որ Դելոն Ռեդենը պետք է բանտ նստի։ Հետո մեղադրյալը բռնկվել է և հայհոյելով թռել դատավորի սեղանի վրայով ու հարձակվել դատավորի ու նրա կողքին կանգնած կարգադրիչի վրա։

Հարձակման ժամանակ, բացի դատավորից, տուժել է նաև դատարանի քարտուղարը, որը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Հարձակումից մի քանի րոպե առաջ Ռեդենը ներողամտություն է խնդրել դատավոր Հոլթուսից՝ ասելով, որ տառապում է հոգեկան հիվանդությամբ և արժանի չէ բանտարկության:

Կիսվել սոց․ ցանցերում