Իրանում կրկին վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացվել (տեսանյութ)

Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով Իրանը Ջամքարան մզկիթի գմբեթին վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացրել:

Վերջին անգամ Իրանում վրեժի կարմիր դրոշը բարձրացվել էր 2020 թվականի հունվարի 3-ին՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։ Այն հեռացվեց, երբ իրանցիները բալիստիկ հրթիռներով հարձակվեցին Իրաքում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան բազայի վրա՝ ի պատասխան Սոլեյմանիի սպանության։

Հիշեցնենք, որ օրերս Իրանում պայթյուններ էին որոտացել, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Կիսվել սոց․ ցանցերում