Այդ ծրագիրն անվտшնգ չէ․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է մի ծրագրի մասին, որը խորհուրդ չի տրվում ներբեռնել։

Նրա խոսքով՝ գովազդ է պտտվում, ընդ որում հայերեն տեսանյութով։ «Նման ծրագիր է առաջարկվում, որը նման է Getcontact-ին։ Այսինքն, հայտնաբերում է զանգողին համարով։ Հիմա, ասածս ինչ է․ հեչ խորհուրդ չեմ տալիս քաշել։ Կայքը գգրանցվել է Իսրայելում, ընդ որում, հատուկ գրանցողի տվյալները փակվել են։ Իսկ ռևյուներում բոլորը մեր հարևաններն են։ Ինչպիսի զուգադիպություն։ Կարճ ասած, եթե քաշեք՝ մեղքը ձեր վզին»,-նշել է Մարտիրոսյանը։

  

Կիսվել սոց․ ցանցերում