Հարսս ինչքան կոսմետիկա կա լցնում ա վրեն ու իրան խնամվածի տեղ ա դնում, ինձ էլ ասում ա՝ անխնամ ես, հլը սպիտակած մազերիդ նայի. էրեկ ասեցի, որ մի տոննա գաջ լցնելով դեմքին մարդ խնամված չի դառնում, հլը ֆռաց ինչ պատասխանեց

Հարսս գեշ ու անխնամ ա, բայց դե կարևորն ինը լրիվ ուրշ կարծիք ունի իրա մասին: Լույսը բացվում ա, թե չէ, ինչքան կոսմետիկա ունի գաջի նման քսում ա դեմքին, կարմիր պամադեն պռտում ա, հետո էլ այ տենց սկսում ա գործ անել:

Ինձ էլ ասում ա՝ դու անխնամ ես, հլը գնա սպիտակած մազերիդ նայի հայելու մեջ: Էրեկ էլ նեռվերս չհերիքեց, ասեցի, որ աղջիկ ջան, մենակ մի տոննա կոսմետիկա դեմքին պռտելով խնամված չեն դառնում:

Հլը դեմքիդ հետքերին նայի, դուրս տվածներին, կրունկներիդ ու ոտերիդ եղունգների կեղտին, բա էտ խնամքի հետ կապ չունի՞, թե կարևորը դեմքիդ գաջը տեղը լինի:

Մի տենայիք ոնց վատ զգաց: Ֆռաց, ասեց՝ կարևորը ես ինձ խնամված եմ համարում, քեզ էլ խորհուրդ կտամ մեկ-մեկ քեզ հայելու մեջ նայես, էտ սպիտակած մազերդ էլ ներկես: Երբ նայում եմ դեմքիդ տանջված տեսք ունես:

Պապանձվեցի, մնացի: Էլ չկարացի բան ասեմ: Հիմիկվա հարսները ոչ մեծ են ճաաչում, ոչ էլ հաշվի առնում:

Կիսվել սոց․ ցանցերում