Բաղադրիչներ
- ելակ — 500գ
- կես կիտրոնի հյութ
- բալզամիկ քացախ — 1 թ/գ
- շաքարի փոշի — 125գ
- սերուցք 22% յուղայնությամբ — 200մլ
Պատրաստման եղանակը
- Լվանալ և մաքրել ելակը։
- Թողնել մի քանի հատիկ ելակ զարդարելու համար։
- Մնացած ելակները մանրացնել կիտրոնի հյութի և շաքարի հետ բլենդեռում։
- Ավելացնել բալզամիկ քացախը և լավ խառնել։
- Սերուցքը հարել, որպեսզի դառնա պինդ փրփուր։
- Խառնել սերուցքը ելակով զանգվածի հետ։
- Դնել սառցարանը։
- 2 ժամը մեկ հարել զանգվածը մինչև, որ չդառնա պաղպաղակ։
- Մատուցելուց առաջ զարդարել։
