ՈՐ ԱԿՈՒՄԲ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԱԼՈՅԱՆԸ 

Հասարակություն

ՈՐ ԱԿՈՒՄԲ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԱԼՈՅԱՆԸ
Նարեկ Հարությունյան7 Հունվար 2024 | 12:30
Facebook Twitter

Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանն իր կարիերան կշարունակի Ռուսաստանի առաջին դիվիզիոնում ներկայացված Տոլյատիի «Ակրոնում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 24-ամյա Գալոյանը «Բալթիկա» էր տեղափոխվել 2023 թվականին, ակումբի կազմում ընթացիկ սեզոնին մասնակցել Ռուսական Պրեմիեր-Լիգայի 16 հանդիպման, կատարել մեկ արդյունավետ փոխանցում։

Հիշեցնենք, որ Գալոյանը հանդես է եկել նաեւ մոսկովյան «Տորպեդոյում» եւ «Վելեսում», ինչպես նաեւ վլադիկավկազյան «Ալանիայում»։ Գալոյանի դեբյուտը Հայաստանի հավաքականում կայացել է 22 թվականի նոյեմբերի 19-ին։ Նա մասնակցել է այդ ժամանակ Ալբանիայի հետ ընկերական հանդիպմանը։

Նշենք, որ Transfermarkt-ի համաձայն, Գալոյանի արժեքը կազմում է 1 միլիոն եվրո։

 

Կիսվել սոց․ ցանցերում