Վազգեն Օվյանին եղծողները եւ նրան գնահատողները մի բшնшկի զինվпր չէին կարող լինել

Երեւի մի տասը, գուցե տասնհինգ տարի առաջ Արցախի Գրողների միությունը Վազգեն Օվյանի ,,ապազգային գրական ժառանգության,, մասին որոշում էր ընդունել: Բաց նամակ էի գրել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին, բողոքել, թե ինչու՞ է ,,Գրական թերթում,, արտատպել ստեփանակերտցի մի գրչակի՝ Վազգեն Օվյանի դեմ մոգոնած պարսավագիրը: Ես ԳՄ անդամ չէի, գրող չեմ, հանգուցյալի ընտանիքի հետ ոչ մի առնչություն չունեի, եթե չասեմ, որ իմ եւ նրա որդու հարաբերությունները խզված էին: Բայց այդ աղաղակող անբարոյականության դեմ լռել չէի կարող: Մի քանի հոգու խնդրեցի, որ միանան՝ հրաժարվեցին: Վազգեն Օվյանի ծննդյան օրն է, ֆեյսբուքում կարդում եմ նրան գնահատող գրառումներ: Պատահեցի նաեւ մարդկանց ,,ազնվագույն,, ոգեկոչումների, որ տասը-տասնհինգ տարի առաջ հրաժարվել են ստորագրել ի պաշտպանություն Օվյանի գրական ժառանգության բաց նամակը: Արցախում ամեն ինչ այդպես է եղծվել: Այդ գրեթե համատարած բարոյալքումը չէր կարող աղետի չբերել: Վազգեն Օվյանին եղծողները եւ նրան գնահատողները մի բանակի զինվոր չէին կարող լինել:
Կիսվել սոց․ ցանցերում