Դարչինով ռուլետներ

Բաղադրիչներ

  • ալյուր — 3 ճ.գ.
  • կարագ- 100 գ.
  • կաթ- 1 ճ.գ.
  • դարչին — 20 գ.
  • ձու — 1 հատ
  • Դեղնուց — 1 հատ
  • Շաքարավազ — 200 գ.
  • չոր խմորիչ — 1 ճ.գ.

Պատրաստման եղանակը

  • ¼ բաժակ տաք կաթի մեջ ավելացնել խմորիչը, շաքարավազը, աղը, 1 ճ.գ. ալյուրը, խառնել և թողնել 15 րոպե։
  •  Մնացած կաթը միացրեք ձվի, շաքարի կեսի և հալած կարագի հետ։
    Այնուհետև լցնել կաթ-խմորիչ խառնուրդի մեջ և խառնել։
  • Աստիճանաբար ավելացնել ալյուրը, մինչև խմորը փափկի,խմորը թողնել տաք տեղում՝  35-45 րոպե ։ Բաժանել 2-3 մասի։
  • Գրտնակել 5-7 մմ ուղղանկյուն, քսել հալած կարագը, վրան շաղ տալ շաքարավազն ու դարչինը։
  • Խմորը ռուլետի նման փաթաթել և մանր կտրատել, բլիթների միջև հեռավորություն թողնելով տեղափոխել թխման թերթիկի վրա և թողնել 20 րոպե։
  • Յուրաքանչյուր բուլկիին  քսել  դեղնուց:
    Դնում ենք 180-190 C տաքացրած ջեռոցը 20-25 րոպե։
Կիսվել սոց․ ցանցերում