Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. հրդեհ է բռնկվել ՀՀ ՊՆ Բերդի զпրամասի հրшմшնшտարի տեղակալին սպասարկող ծшռшյողական ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է եղել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանից դեպի Բերդ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզային գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի պարեկներ Արտակ Գրիգորյանն ու Արկադի Ներսիսյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջներն աշխատեն:

Պարզվել է, որ այրվել է УАЗ մակնիշի ավտոմեքենա, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վառվող ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկռշում և սպասարկում է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի առաջացման պատճառը եղել են ավտոմեքենայի լարերի հետ առաջացած խնդիրները:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետը:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/01/08/1253387

Կիսվել սոց․ ցանցերում