«Վարդաշեն» ՔԿՀ–ում կալանավորվածի սմբուկով ուտեստի տարայում հայտնաբերվել է բջջային հեռախոս

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շարունակում են պայքարը արգելված իրերի պահման և շրջանառության դեմ։

Քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ օգոստոսի 21-22-ն ընկած ժամանակահատվածում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն օրվա տարբեր ժամերի չնախատեսված խուզարկություններ են իրականացրել հիմնարկի խցերում:

Խուզարկությունների արդյունքում խցերից մեկի սառնարանում՝ սմբուկով ուտեստի տարայում, հայտնաբերվել է բջջային հեռախոս: Եվս մեկ բջջային հեռախոս և լիցքավորման սարք հայտնաբերվել են այլ խցում՝ ներքնակի մեջ պատրաստված թաքստոցից:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Աղբյուրը՝

https://news.am/arm/news/776743.html

Կիսվել սոց․ ցանցերում