Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչու է մենամшրտից հետո պարզել Հայաստանի, այլ ոչ թե Ռпւսшստանի դրոշը

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչու է նախորդ մենամարտից հետո պարզել Հայաստանի դրոշը, այլ ոչ թե Ռուսաստանի։ Դեկտեմբերի 3-ին նա մեկ րոպեում նոկաուտի էր ենթարկել ամերիկացի Բենեիլ Դարիուշին։

«Ես տեղափոխվեցի ԱՄՆ, երբ ասում էին, որ դրոշ պարզել չի կարելի, սակայն հետո պարզվեց հակառակը։ Այդ պատճառով նախապես չունեի դրոշ ցուցադրելու մտադրություն, և ինձ հետ չէի տարել որևէ դրոշ։ Մենամարտից հետո ինձ առաջարկեցին Հայաստանի դրոշը, և ես վերցրեցի այն։ Սակայն, եթե ունենայի Ռուսաստանի դրոշը, նույնպես կբարձրացնեի, քանի որ այն ինձ համար պակաս նշանակություն չունի, քան հայկական եռագույնը։ Երկու դրոշներն էլ մեծ նշանակություն ունեն ինձ համար։ Ես ծնվել եմ ու որպես մարտիկ կայացել եմ Ռուսաստանում, իսկ Հայաստանն իմ հայրենիքն է։ Իմ վերաբերմունքը Ռուսաստանին չի փոխվում, դա իմ տունն է։

Ինչ վերեբերում է հաջորդ մենամարտին, ապա իդեալական կլիներ այն անցկացնել ապրիլին կայանալիք UFC 300-ում։ Կարևոր չէ, թե ով կլինի մրցակիցը»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Արման Ծառուկյանը 4-րդն է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում։ ММА-ում անցկացրած 24 մենամարտում հայ մարտիկը տարել է 21 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Կիսվել սոց․ ցանցերում