Արտակարգ դեպք `Գեղարքունիքի մարզում. Nissan-ը բախվել է քարերին և մոտ 40 մետր սահելով՝ հայտնվել ձորակում և բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. այնտեղ գտնվող 5 հնդիկները չեն տուժել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահամններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ Դրախտիկ ավտոճանապարհին` Դրախտիկ գյուղի տարածքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճամբարակի թիվ 35 հրշեջ փրկարարական ջոկատից` 1 մատական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Ճամբարակ Դրախտիկ ավտոճանապարհի 17 կմ հատվածում Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մ սահելով հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին։

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռկնվել։ Հրշեջները մարել են կրակը։ Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության ճամբարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթար-հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենայում եղել են Հնդկաստանի 5 քաղաքացի։

Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/01/10/1253521

Կիսվել սոց․ ցանցերում