Գեղարքունիքի մարզի Սևան և Վարդենիս համայնքներում արդեն տրվել է 2024 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկը։
Այս մասին հայտնում են Սևանի և Վարդենիսի համայնքապետարաններից:
Նշվում է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Սևանի և Վարդենիսի տարածքային բաժանմունքներում նորակոչիկներին Հայոց բանակ են ճանապարհել մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ։
Սևանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ, որին հետևել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի՝ նորակոչիկների համար պատրաստած նվերների հանձնումը:
Վարդենիս համայնքում նորակոչիկները բանակ ճանապարհվելուց առաջ այցելել են Սրբ. Աստվածածին եկեղեցի, որտեղ ստացել են Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հայրերի օրհնությունը։
Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև 2024 թվականի հունվարի 31-ը։
