Այսօր՝ հունվարի 11-ին, Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի արևելյան ափին 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական հետազոտության Կամչատկայի մասնաճյուղը:
«Պետրոպավլովսկ-Կամչատսկից 113 կիլոմետր դեպի արևելք գրանցվել է 4,5 մագնիտուդով երկրաշարժ։ Բնակավայրերում երկրաշարժը չի զգացվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
