ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրային կապուղիներին վերաբերող մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերվել նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել դեպի Վրաստան և Եվրոպա կապուղիներն ամրապնդելու վերաբերյալ։
