Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Վարդան Սմբատյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Վարդան Արարատի Սմբատյանի կենսագրությունը
Ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 8-ին, Երևան քաղաքում:
1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
1996-1997թթ. — ՀՀ ՊՆ Կապանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի քննչական բաժանմունքի հետաքննիչ
IV-XII.1997թ. — ՀՀ ՊՆ Իջևանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի Տավուշի բաժանմունքի քննչական խմբի հետաքննիչ
1997-1998թթ. — ՀՀ ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի Տավուշի բաժանմունքի քննչական խմբի քննիչ
1999-2006թթ. — Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ավագ քննիչ-քրեագետ
2006-2007թթ. — ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2007-2009թթ. — ՀՀ ՊՆ N զորամասի Լոռու կայազորի Իջևանի քննչական բաժնի պետ
2009-2014թթ. — ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար
2014-2015թթ. — ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ
2015-2024թթ. — ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
