Դավոսում հանդիպել եմ ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։
Մտքեր ենք փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցելու օրակարգային հարցերի և ձևավորված երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ:
Քննարկել ենք նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում ներկայացրել եմ վերջին զարգացումները:
