Մեկի երեխու հարսանիքին երգել են, շեֆը ասել է՝ կազմակերպեք, սրան ժողովրդական կամ վաստակավոր արտիստ տվեք. Ալեն Սիմոնյան

«Եկեք ֆիքսենք, որ դա ԽՍՀՄ-ի ստեղծած բան է: Մրցակցություն չի եղել և մարդիկ, արտիստներն օրինակ չեն կարողացել գումար աշխատել, պետությունը որոշել է, որ էս մեկը լավն է, էս մեկը կոմկուսին ձեռնտու է, և ուրշ ոչ մի երկրում չկա նման բան»:

Այս մասին այսօր՝ ԱԺ-ում Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օերնքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը քննարկելու ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հավելելով՝ Լուչանո Պավարոտտին կամ Մայքլ Ջեքսոնը ժողովրդական արտիստ չեն եղել, իրենք կան, եղել ու մնալու են որպես մարդկության համար արժեք:

«Հայաստանում ի՞նչ են արել,  ծառայությւոն են մատուցել, գնացել են մեկի երեխու հարսանիքին լավ երգել են, նստած շեֆը ասելա՝ մի հատ կազմակերպեք սրան ժողովրդական, կամ վաստակավոր արտիսկ տվեք: Ստեղ էլ կա, չեմ ուզում անուն տալ, ով իրա անուն ազգանունը գրել չգիտի, գնում գիտությունների թեկնածու էին գնում ստանում: Հիմա ենք ուղղում այդ սխալները, հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չի որոշվում, էդ էլիտանները չկան, կա մի էլիտա՝ դա ժողովուրդն է, վերջացավ: Էդ էլիտաններին հավաքեցիք, բերեցիք հանեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք պարզվեց զրո վարկանիշ ունեն ժողովրդի մոտ, եքա «ինստիտուտները» ժողովուրդների մոտ զրո վարկանիշ ունեն: Ախր դրանք չեն պետությունը, որ գալիս են կլկլացնում են հարսանիքներին և էն չի պետությունը, որ դուք ասում եք՝ դու էսօրվանից էս ինչ մարդն ես և դու հեղինակություն ես, ոչ մի զարգացած երկրում նման բան չկա, սա սովետական ժառանգություն է»,- ասաց Սիմոնյանը:

Նա նաև նկատեց. «Այդ մեծանուն մարդկանց կողքին և նրանց անվան տակ տեսեք ում են վաստակավոր ու ժողովրդական արտիստներ տվել: Գիտությունների թեկնածուները էն չեն, որ պետությանը կամ իշխանությանը ծառայություն էին մատուցում, բայց ստեղ երկու բառ ելույթ չեն կարողանում ունենալ»:

Կիսվել սոց․ ցանցերում