Կառավարության որոշմամբ պարզեցվել է «Road control» հավելվածում քաղաքացիների գրանցվելու կարգը։
Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից։
Հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո բացվող պատուհանում պետք է ընտրել հավելվածի լեզուն և հաստատել այն։ Այնուհետև պետք է լրացնել անհրաժեշտ դաշտերը՝ հավաքելով անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշ կամ այն չստանալու մասին տեղեկանքի համար, հեռախոսահամար։
«Նույնականացում անցնելիս անհրաժեշտ է ծանոթանալ համակարգի ընդհանուր դրույթներին և պայմաններին, այնուհետև համաձայնություն տալու համար սեղմել ակտիվ հղման վրա։ Նույնականացվելուց և հաստատման կոդը հավաքելուց հետո հավելվածը հնարավորություն է տալիս խախտումն արձանագրել տեսանկարահանման, լուսանկարահանման կամ շարունակական տեսանկարահանման միջոցով։
Խախտումը ֆիքսելուց հետո հավելվածը հնարավորություն է տալիս ընտրել խախտման տեսակը և մուտքագրել խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը։
Հորդորում ենք վարորդներին խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
