Հիմնական խմոր պելմենիի, խինկալիի և մանթիի համար

Բաղադրիչներ

  • ալյուր — 4 բաժակ
  • սառը ջուր — 1 բաժակ
  •  բուսական յուղ — 2 ճ.գ.
  • աղ — 1 ճ.գ

Պատրաստման եղանակը

  • Ալյուրի կեսը տախտակի վրա մաղել, որի մեջտեղում խորը  անցք անել, որտեղ ավելացնել աղ և բուսայուղ, ապա մի ձեռքով լցնել սառցե ջուրը, մյուսով խմոր հունցել։ Երբ դուք ստանում եք փափուկ, միատարր գունդ, այն մի կողմ դրեք սրբիչի տակ 30 րոպե հանգստանալու համար:
  • Շաղ տալ մնացած ալյուրի կեսը և նորից հունցել, առնվազն 10 րոպե, ապա նորից մի կողմ դնել սրբիչի տակ 30 րոպե:
  • Ավելացնել մնացած ալյուրը և նորից հունցել։Այն չպետք է կպչի ձեր ձեռքերին: Թողնել սրբիչի տակ ևս 30 րոպե։ Այնուհետև օգտագործեք ըստ հրահանգների կամ դրեք սառնարանում 2-3 օր:
Կիսվել սոց․ ցանցերում