Արգելափակումից 77 մեքենա է դուրս բերվել, օգնություն է ցուցաբերվել 89 քաղաքացու (տեսանյութ)

Ժամը 19։30-ի դրությամբ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության պարեկային ծառայողների կողմից Սյունիքի մարզում իրականացվել են միջոցառումներ արգելափակված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 77 տրանսպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 89 քաղաքացու։

Կիսվել սոց․ ցանցերում