Մինչև «ուչոտի» կանգնելը հրաժարվում էր, 27-ը լրանում, նորից ՀՀ քաղաքացի էր դառնում, ու բարի գալուստ Հայաստան. Ալեքսանյան

«Պարոն Մանուկյան, երբ ասում եք՝ ամեն ինչ գալիս հանգում է նրան, որ փող ունես ազատվում ես, փող չունես՝ ծառայում, ախր եկեք ի սկզբանե ֆիքսենք ինչի մասին ենք խոսում: Խոսում ենք նրա մասին, որ մարդիկ ապօրինի խուսափել են զորակոչից՝ չեն ծաառյել բանակում, օրենք են խախտել, փախել զորակոչից. դրա մասին է խոսքը»:

Այս մասին այսօր՝ ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, և ՀՀ «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայամնագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դիմելով անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե օրենքի նախագիծը այն մասին է, որ եթե «ջեբիդ» փողը շատ է կազատվես, եթե չէ՝ չես ազատվի:

Վահանգն Ալեքսանյանը նաև հիշեցրեց՝ նախկինում եղած կարգավորումները.

«Հետևյալն էր իրավիճակը. եթե օրինակ մեկը հրաժարվում էր քաղաքացիությունից մինչև զինապարտության, այսպես ասած «ուչոտի» կանգնելը, գնում էր ուրիշ երկրի քաղաքացի էր դառնում, հետո 27-ը լրանում էր գալիս նորից ՀՀ քաղաքացի էր դառնում ու ոչ մի բան, բարի՜ գալուստ Հայաստան հարգելի ընկեր, շատ շնորհակալ են,ք շատ ապրես, դու հաղթեցիր այս համակարգը: Հիմա էդ վերջին կարգավորումը նրա մասին է, որ նման մանիպուլացիաներ չլինեն»:

Ալեքսանյանը նաև նկատեց. «Որովհետև մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, որ գալիս են ընտանիքով՝ տան բոլոր անդամները ստանում են ՀՀ քաղաքացիություն, բայց տղան չգիտես ինչի օգտվելով բոլոր այն իրավունքներից ու հնարավորություններից, որ ունեն իր դասարանցի, համակուրսեցի ՀՀ քաղաքացի տղերքը,  ամեն ինչից օգտվում է, բայց ՀՀ քաղաքացիությունը ստանում է 27 լրանալու ծննդյան օրվա հաջորդ օրը. էս խնդիրը պե՞տք է ինչ-որ ձևով հասցեագրել, իմ կարծիքով այո՝ պետք է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում