«Sputnik ռադիոյի» գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին նամակ է գրել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին՝ նշելով՝ ափսոսանք է հայտնում, որ 2023 թվականի աշնանը կայանի եթերում հնչել են արմատական կտրուկ արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են Sputnik ռադիոյի խմբագրական քաղաքականությանը։
Վիշինսկին վստահություն է հայտնել, որ իր բնորոշմամբ՝ «նյարդայնացնող այն տհաճությունը», որն առաջացել էր եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով, իր այս նամակով կսպառվի:
Հիշեցնենք, որ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին 30 օրով կասեցրել էր «ՍՊՈՒՏՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը։ Մեկ այլ որոշմամբ էլ՝ տուգանել: Պատճառը «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» և «Աբովյան թայմ» հաղորդումների ընթացքում հնչած արտահայտություններն են եղել:
