«Խաղացանկի վերաբերյալ որևէ դիտարկում չկա, շատ պարզ եմ ասել, որ խաղացանկի հարցերով մենք չենք զբաղվում, և թատրոններն ազատ են որոշելու իրենց խաղացանկերը»:
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով հարցին, թե վերջինս Գոյ թատրոնի քաղաքական խաղացանկի հետ կապված ինչ-որ դիտարկումներ ունի՞:
Հարցին, թե թատրոնի խորհուրդը դեմ է արտահայտվել նոր տնօրենին, ի՞նչ լուծում է պատկերացնում, Անդրեասյանը նշեց, որ կա Կառավարության որոշում:
«Պետք է շարունակական աշխատանք տարվի, հասկանանք՝ ո՞րն է մտահոգությունը աշխատակիցների, ի՞նչ հարցեր ունեն, որտե՞ղ են տեսնում խնդիր, և այդ խնդիրները միասին պարզաբանենք: Իրենց մտահոգությունները և իրականությունը տարբեր բաներ են, պետք է աշխատենք, որ այդ ընկալումներ գան մի դաշտ: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ՝ Կառավարության որոշումն ընդունված է, եթե կարիք կա, որ դա լրացուցիչ մեկնաբանվի, ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա:
