Իսկապես հույս ունեմ, որ Հայաստանն ու Ադрբեջшնը մոտ ապագայում կստորագրեն խшղшղության համաձայնագիրը. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանը շատ սերտ հարաբերություններ և գործընկերություն ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ, նրանք եղբայրներ և բարեկամներ են:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացված պանելային քննարկումներից մեկի ժամանակ:

Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ երկկողմ մակարդակով, ինչը, ըստ Ղարիբաշվիլիի, ճիշտ ճանապարհ է։

«Երկու տարի առաջ ես փորձեցի միջնորդել և օժանդակել: Մենք ունեցանք հաջող առաջին միջնորդությունը, երբ Ադրբեջանն ազատ արձակեց 15 ձերբակալվածի, իսկ Հայաստանը Ադրբեջանին հանձնեց ականապատ տարածքների քարտեզները։ Դա հաջող փորձ էր։

Բայց սա շատ բարդ իրավիճակ է։ Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։ Ավելացնեմ, որ ես գիտեմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ միմյանց հետ երկկողմ մակարդակով։

Անձամբ ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ է, քանի որ այսքան միջնորդների, այդքան շահագրգիռ կողմերի առկայության դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի կոնֆլիկտային և հակաարդյունավետ։

Ըստ այդմ՝ հաջողություն եմ մաղթում նրանց։ Ես իսկապես հույս ունեմ, որ նրանք մոտ ապագայում լուծում կգտնեն եւ խաղաղության համաձայնագիր կստորագրեն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Կիսվել սոց․ ցանցերում